Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի(այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 6-րդ մասի.
1. 5-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ամիսների:» :
2. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: