Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում «Մաշտոցի 47» բառերը փոխարինել «Բաղրամյան 26» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7.6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին ենթակետում «Բաղրամյան 26» բառերը փոխարինել «Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1» բառերով,
2) լրացնել 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Հանրապետության նախագահի նստավայրի արարողակարգային նշանակության դահլիճներից կարող է օգտվել նաեւ վարչապետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: