Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-372-26.09.2018,15.11.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

5) Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին հոդվածով՝

«Հոդված 7.1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամանադրվում է նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչեւ գահակալության ավարտը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ դրա ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գահակալող Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ