«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ -118) 9-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում եւ 25-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում «20» թիվը փոխարինել «18» թվով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: