Armenian ARMSCII Armenian
Կ-10798-31.01.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69)20-րդ հոդվածում`

1) «ժէ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ժէ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկին, վարկային կազմակերպությանը կամ ապահովագրական ընկերությանը ճանաչում է անվճարունակ, հարուցում է դրանց սնանկության վարույթ, իրականացնում է այդ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի, վարկային կազմակերպությունների կամ ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման հետ կապված՝ օրենքով իր իրավասությանը վերապահված որոշումներ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «լա» կետով՝

«լա) սահմանում է ապահովագրական ընկերություններում ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները, իրականացնում է «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «պարունակում» բառից հետո լրացնել «, կամ ապահովագրական գործունեություն իրականացնող առանձին անձանց հետ կապված հարցեր, որոնք ապահովագրական գաղտնիք են պարունակում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 391 -րդ հոդվածում`

1) 5-րդ մասը «գաղտնիք» բառից հետո լրացնել «, իսկ ապահովագրական եւ վերաապահովագրական ընկերություններում ՝ ապահովագրական գաղտնիք » բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«6. Բանկ երում կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություններում uտուգումների ընթացքում հաuտատապեu հայտնի նախապատրաuտվող կամ արդեն իuկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկ ն այդ մաuին հայտնում է համապատաuխան իրավապահ մարմիններին՝ համապատասխանաբար «Բանկ ային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով կամ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:».

3) 7-րդ մասը «Բանկ» բառից հետո լրացնել «կամ ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերություն» բառերով:

Հոդված 4. Օրենքի 395 -րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ժե» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունների » բառերով.

2) 6-րդ մասը «բանկը», «բանկի» եւ «բանկում» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը » բառերի համապատասխան հոլովներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

Հոդված 5. Օրենքի 3910 -րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը «բանկի» բառից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության » բառերով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

Հոդված 6. Օրենքի 3912 -րդ, 3913 -րդ, 3914 -րդ հոդվածների տեքստը «բանկը» եւ «բանկի» բառերից հետո լրացնել «, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերությունը » բառերի համապատասխան հոլովներով, բացառությամբ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթների:

Հոդված 7. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «բանկերի» բառից հետո լրացնել «, ապահովագրողների» բառով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո: