Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (ՀՕ-185) 66-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը սեփականության վկայական ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների պահպանման եւ սպասարկման համար հողամասերի ուղղակի վաճառքի գինը կարող է ամբողջությամբ վճարվել մասնավորեցման պահին գործող կադաստրային գնով 10 տարվա ընթացքում, եթե պայմանագրով ավելի երկար ժամկետ սահմանված չէ:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: