Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 332-րդ հոդվածը լրացնել նոր 21 -ին մասով.
«21 . Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով փաստաբանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, այդ թվում՝ փաստաբանին, կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:
Նույն հոդվածի 3-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «1-ին կամ 2-րդ կամ 21 -ին» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 3323 -րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 3323 . Նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը
1. Պաշտոնատար անձի կողմից նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:»։
Հոդված 3. Օրենսգրքի 344-րդ հոդվածի վերնագրում «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» բառը:
Նույն հոդվածի 1-ին մասում՝
- «հետաքննություն կատարող անձին» բառերից հետո լրացնել «, փաստաբանին» բառը,
- «դատական այլ ակտի կատարման հետ» բառերից հետո լրացնել «կամ փաստաբանի մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ» բառերը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը՝
Հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
15 հունվարի 2019թ.
Հարգանքով՝ | ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ |