Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (24 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-200, այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ հոդվածով.
«Հոդված 21 . Մայրենի լեզվի օր՝ նշվում է փետրվարի 21-ին։»։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «, գրի» բառը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։