Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-016-21.02.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ օրենսգիրքը լրացնել 422 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 422 . Պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելը

Կառավարության անդամների, ինչպես նաեւ Կառավարության, վարչապետի, նախարարությունների երթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների եւ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելը, որն արտահայտվել է ՀՀ օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելու, դրանք ապահովելունց խուսափելու կամ այդ իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելու կամ պատգամավորի գործունեությանը ցանկացած այլ եղանակով խոչընդոտելով՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված տուգանքի նշանակումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Նույն օրենսգրքի 223-րդ հոդվածի 4-րդ կետի «պաշտպանի» բառից հետո ավելացնել «իսկ 422 -ով նախատեսված դեպքերում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ՟ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանություն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա: ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով: Հիմնական օրենքի 97-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի գործունեության երածխիքները սահմանվում են օրենքով:

ՀՀ ԱԺ պատգամավորրի գործունեության երաշխիքները սահմանվում են «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքով, որի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պատգամավորն իրավունք ունի հարցումներով եւ առաջարկներով դիմելու պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ դրանց պաշտոնատար անձանց:

2. Իրավասու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) երեքշաբաթյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը կամ առաջարկը եւ գրավոր պատասխանել նրան.

2) պատգամավորի բարձրացրած հարցի քննարկումը կազմակերպելու դեպքում հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել նրան:

3. Պատգամավորը հնարավորինս սեղմ ժամկետում ընդունելության իրավունք ունի Կառավարության անդամների, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կամ իր գրավոր հարցմանը, առաջարկին պատասխանելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց մոտ:

4. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա լինել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։»:

Իրավունքի տեսությունից հայտնի է, որ սուբյեկտիվ իրավունքների իրականացման երաշխիքների շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում հանդիպակաց սուբյեկտի կողմից իր պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որով, փաստորեն, խոչընդոտվում է սուբյեկտիվ իրավունքի ռեալ կենսագործումը: ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես՝ ոչ ՀՀ Քրեական օրենսգրքով, ոչ էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, ինչի պայմաններում պատգամավորի կողմից իր լիազորությունների իրականացումը հաճախ է հանդիպում պրակտիկ խոչընդոտների:

ՀՀ Սահամանադրության 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը՝ ի դեմս մշտական հանձնաժողովների, վերահսկողության է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ: Այս իմաստով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի պատշաճ իրացումն ապահովելու նպատակով պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների շարքում կարեւոր է նրա գործունեությանը խոչընդոտելու համար իրավական պատասխանատվություն նախատեսող իրավադրույթի առկայությունը ՀՀ օրենսդրությունում:

Ի դեպ, համանման նորմեր նախատեսված են նաեւ Աշխատողների ներկայացուցիչների համար (ՎԻՎՕ հոդված 411 ), Մարդու իրավունքների պաշտպանի համար(ՎԻՎՕ հոդված 2068 ), Պրոբացիայի ծառայության համար (ՎԻՎՕ հոդված 20610 ), Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար (ՎԻՎՕ հոդված 20614 ) եւ այլն:

Հաշվի առնելով պատժիչ քաղաքականության ժամանակակից մոտեցումները, ինչպես նաեւ հավանականորեն ենթադրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանը, կարծում ենք՝ ճիշտ է ենթադրվող արարքների համար վարչական ներգործության միջոցների կիրառումը: Այս իմաստով առաջարկվող լրացումը նախատեսում ենք կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ