Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-017-21.02.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «համայնքների ղեկավարների» բառերից հետո ավելացնել «հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն ՝ տեղեկատվություն տնօրինող են համարվում տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձինք: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ առանձնացված է այն սուբյեկտների ցանկը, ում մոտ պատգամավորն ունի հարցում ուղարկելու եւ ընդունելության իրավունք: Սակայն, սահմանափակ ցանկից բացի, հաճախ պատգամավորի համար անհրաժեշտություն է առաջանում ընդունելություն կազմակերպել նաեւ հանրային ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների ղեկավարների հետ, ինչպես օրինակ՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության ղեկավարի, կամ էներգամատակարարում իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ, ովքեր, ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, համարվում են տեղեկատվություն տնօրինող եւ տրամադրելու պարտականություն ունեցող սուբյեկտներ: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը չի կարգավորում նշված դեպքը, ինչը կարող է խոչընդոտել պատգամավորի կողմից իր օրինական գործունեությունն իրականացնելուն: Սույն նախագծով առաջարկվում է լրացնել այդ բացը՝ Կառավարության, վարչապետի եւ նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների կողքին ավելացնելով նաեւ հանրային ծառայություններ մատուցող մասնավոր կազմակերպությունների ղեկավարներին, ինչը հնարավորություն կտա պատգամավորներին ստանալ ոչ միայն իրենց, այլ նաեւ քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ