Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության եվ Ճապոնիայի միջեվ ներդրումների ազատականացման, խրախուսման եվ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։
Միջազգային պայմանագրերի մասին օրենքի դրույթներով նախատեսված ընթացակարգով 2018թ. փետրվարի 14-ին Երեւանում Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ կնքվել է ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիրը, որը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է վավերացնել օրենքով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2018 թվականի փետրվարի 14-ին Երեւանում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության եվ Ճապոնիայի միջեվ ներդրումների ազատականացման, խրախուսման եվ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքում։
Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից, 29 հոդվածներից եւ 2 հավելվածներից:
Համաձայնագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները:
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության եւ փոխշահավետության հիման վրա ստեղծել կայուն, արդարացի, բարենպաստ եւ թափանցիկ պայմաններ երկու երկրների ներդրողների համար:
Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն, ինչպես նաեւ արդար եւ հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է հոդվածներ` ներդրումների նկատմամբ կիրառվող ռեժիմների, չհամապատասխանող միջոցների, ներդրողների մուտքի եւ կացության, վնասների փոխհատուցման, օտարման եւ համապատասխան փոխհատուցման, փոխանցումների, ժամանակավոր պաշտպանության միջոցների, վեճերի կարգավորման եւ մի շարք այլ դրույթների վերաբերյալ:
Համաձայնագրով նախատեսված են նաեւ ներդրումների ընդհանուր ռեժիմներին չհամապատասխանող` գոյություն ունեցող եւ հետագայում հնարավոր կիրառելի միջոցներ, որոնք ամփոփված են Համաձայնագրի անբաժանելի մաս համարվող երկու հավելվածներում:
Համաձայնագրի առանձին հոդվածով սահմանված են նաեւ եզրափակիչ դրույթներ` համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տեւողության եւ դադարեցման պայմանները, ինչպես նաեւ գործողության շրջանակները:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:
ՏԵՂԵԿԱՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ, ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:
ՏԵՂԵԿԱՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ, ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման առնչությամբ չի առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
18 հոկտեմբերի 2018 թվականի N 1160 - Ա
«Հայաստանի Հանրապետության եվ Ճապոնիայի միջեվ ներդրումների ազատականացման, խրախուսման եվ պաշտպանության մասին»
համաձայնագիրը վավերացնելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմա-
նագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ 2018 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2018 թ. հոկտեմբերի 23 Երեւան |
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ ներդրումների ազատականացման, խրախուսման եւ պաշտպանության մասին» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1160-Ա որոշումը, օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (22 հունվարի 2019 թվականի ՍԴՈ-1440):
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |