Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության (03 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-169) օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետում «միավորումների» բառից հետո լրացնել «եւ հիմնադրամների» բառերը, իսկ «սահմանվում են» բառերից հետո՝ «սույն օրենքով եւ» բառերը,
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված դեպքերից,» բառերը:
բ) 3-րդ կետում «ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով,
գ) 4-րդ կետում «միավորումների,» բառից հետո լրացնել «հիմնադրամների,» բառը, իսկ «ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով,
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 4. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ
Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց կանոնադրությունների փոփոխությունների, uույն oրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի ժգ եւ "ժե" ենթակետում նշված տեղեկությունների կամ դրանց փոփոխությունների պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի մասին uույն oրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի գ - "ը" ենթակետում նշված տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի փոխարեն նորը տալու, իրավաբանական անձանց առանձնացված uտորաբաժանումների եւ հիմնարկների հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված uտորաբաժանումների եւ հիմնարկների փոփոխությունների հաշվառման, պետական հաշվառման վկայականի փոխարեն նորը տալու, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման, այլ մարմնի կողմից գրանցված կազմակերպություններին սահմանված ձեւի պետական գրանցման վկայական տալու, իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններում կատարվող փոփոխությունների, ինչպեu նաեւ պետական միաuնական գրանցամատյանի տեղեկություններից oգտվելու համար գանձվում է տուրք` "Պետական տուրքի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով եւ չափերով:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «բ» ենթակետում «խմբագրությամբ կանոնադրության» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ կանոնադրության փոփոխություն)» բառերը, հանել «գրառված» բառը, «հոդվածի» բառից հետո լրացնել «ժգ» եւ» բառերը, իսկ «տեղեկությունների» բառից հետո լրացնել «ու դրանց» բառերը,
բ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով՝
«դ) իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյանների վարումը (օրենքով սահմանված դեպքերում): »:
գ) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ըստ նրանց բնակության կամ պետական գրանցման վայրի (անհատ ձեռնարկատիրոջ դիմումի համաձայն):»:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Պետական ռեգիuտրի տարածքային եւ կառուցվածքային uտորաբաժանման ղեկավարն ու աշխատակիցները նշանակվում եւ ազատվում են օրենքով սահմանված կարգով:»,
բ) 6-րդ կետում «արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «կառավարությունը» բառով,
գ) 7-րդ կետում «կենտրոնական մարմինն» բառերը փոխարինել «գործակալությունն» բառով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «նկատմամբ» բառից առաջ լրացնել «գործունեության» բառը,
բ) 2-րդ կետի «գ» ենթակետում «պետական» բառից հետո լրացնել «գրանցամատյանների եւ պետական» բառերը,
գ) 2-րդ կետի «դ» ենթակետում «սահմանում» բառը փոխարինել «հաստատում» բառով,
դ) 2-րդ կետի «զ» ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ենթակետ՝
«զ1 ) օրենքով սահմանված դեպքերում հաստատում է իրավաբանական անձանց կողմից պետական ռեգիստր ներկայացվող տարեկան հաշվետվությունների ձեւերը եւ ներկայացման կարգը.»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում՝
ա) «գ» կետում «ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով,
բ) «գ» կետը լրացնել «, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաեւ լրատվության միջոցների հաշվառումը» բառերով,
գ) «զ» կետում «միավորումների,» բառից հետո լրացնել «հիմնադրամների,» բառը, «ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով, «առեւտրային կազմակերպությունների մասնակիցների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց մասնակիցների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «գրանցումը» բառից հետո լրացնել «եւ իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների հաշվառումը:» բառերը,
բ) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
գ) 4-րդ կետում «գործում են» բառերից հետո լրացնել «սույն օրենքին եւ» բառերով:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետի առաջին նախադասությունում «առեւտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի» բառերը, «կազմակերպությունները» բառը փոխարինել «կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը» բառերով,
բ) 2-րդ կետից հանել «դիմումի ձեւի,» բառերը,
գ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումում uտուգվում են իրավաբա՟նական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաuտաթղթերի ամբողջականությունն ու համապատաuխանությունն oրենքների պահանջներին: Հիմնադիր փաuտաթղթերի նմուշային ձեւեր ներկայացվելու դեպքում uտուգվում են միայն ներկայացված փաuտաթղթերի ամբողջա՟կա՟նու՟թյունն ու լրացված տեղեկությունների լիարժեքությունը եւ ճշտությունը:»,
դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Փաuտաթղթերի uտուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումում uույն oրենքի 20-րդ հոդվածով uահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այuուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատաuխան կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային uտորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, uտորագրում եւ կնքում է քարտը եւ գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիu է իր կողմից ստորագրված եւ կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում:»,
ե) 5-րդ կետում «ոչ առեւտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով,
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետում «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերը,
բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Ներկայացված փաuտաթղթերի uտուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիuտրի տարածքային uտորաբաժանումում փոփոխությունների մաuին տեղեկությունները լրացվում են քարտերում, անհրաժեշտության դեպքում կոդավորվում են տեղեկությունները: Տարածքային uտորաբաժանման ղեկավարը uտորագրում ու կնքում է քարտերը եւ գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու դիմողին տալիu է պետական գրանցման վկայականի իր կողմից ստորագրված եւ կնքված հերթական ներդիրը` համապատաuխան գրառում կատարելով պետական գրանցման վկայականում: Անհրաժեշտության դեպքում իրավաբանական անձի կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթի վրա կարարվում է այդ փոփոխության պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում: Փոփոխությունների պետական գրանցումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:»:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Պետական ռեգիuտրը uտուգում է վերակազմակերպման կարգը, ներկայացված փաuտաթղթերի ամբողջականությունն ու համապատաuխանությունն oրենքների պահանջներին:»,
բ) 3-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Այդ դեպքում տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր, որի մեջ անհրաժեշտության դեպքում կատարվում է նշում` իրավահաջորդության մաuին»,
գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝
«7. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներ կատարելուց հետո պետական ռեգիստրի ղեկավարը (վերակազմավորման ճանապարհով վերակազմակերպման դեպքում՝ տարածքային ստորաբաժանման ղեկավարը) կատարում է նշում ներկայացված փոխանցման ակտի կամ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռի վրա: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի, օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի դիմումի, իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշման եւ մամուլում հրապարակված համապատաuխան հայտարարության հիման վրա պետական ռեգիuտրի համապատաuխան տարածքային uտորաբաժանումը պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մաuին, որի վերաբերյալ դիմողին տրվում է պետական գրանցման վկայականի հերթական ներդիր:
Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման դեպքում գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) եւ հիմնադիր փաստաթղթերի, որոնք ներկայացվում են սույն կետի 1-ին մասում նշված փաստաթղթերի հետ միասին, հիման վրա պետական ռեգիuտրի համապատաuխան տարածքային uտորաբաժանումը իրավաբանական անձին շնորհում է գրանցման համար, պետական գրանցամատյանում գրառում է տեղեկություններ` տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մաuին, որի վերաբերյալ դիմողին տրվում է տեղեկանք: Եթե այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձն օրենքի համաձայն ենթակա է լուծարման, ապա կարող է ներկայացվել սույն մասում նշված փաստաթղթերից որեւէ մեկը:
Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը պետական ռեգիuտրի համապատաuխան տարածքային uտորաբաժանումը մերժում է, եթե խախտվել է օրենքով սահմանված կարգը, ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն, կամ դրանք չեն համապատասխանում օրենքների պահանջներին:»,
բ) 2-րդ կետում «ավարտելուց հետո» բառերից հետո լրացնել «օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշմամբ » բառերը,
գ) 3-րդ կետում «ներկայացված փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «ամբողջականությունն ու»բառերը,
դ) 3-րդ կետում «հայտի հետ» բառերից հետո լրացնել «, որում առկա է պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության մասին իրավաբանական անձի հավաuտումը, » բառերը,
ե) 3-րդ կետում «ստորաբաժանումներին՝ վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանումներին՝ պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով» բառերով,
զ) 3-րդ կետում «չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպեu պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով» բառերով,
է) 3-րդ կետում «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել « եւ լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)՝ սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրյա ժամկետում» բառերը,
ը) 3.1-րդ կետում «տեղեկանքը» բառից հետո լրացնել «եւ հայտը պարունակում է ապահովագրական ըն՟կերության կողմից ապահովագրվողների (ապահովադիրների), ապահովագրված անձանց, շա՟հա՟ռու՟ների եւ պետության (միայն պետական տուրքի մաuով) նկատմամբ պարտա՟վորու՟թյուն՟ների բացակայության մասին ապահովագրական ընկերության հավաuտումը» բառերը,
թ) 3.1-րդ կետում «չպատասխանելը դիտվում է որպես» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպեu» բառերով,
ժ) 3.1-րդ կետում «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել « եւ լուծարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)՝ սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրյա ժամկետում» բառերը,
ժա) 5-րդ կետում «ներկայացված փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «ամբողջականությունն ու» բառերը,
ժբ) 5-րդ կետում «հայտի հետ» բառերից հետո լրացնել «, որում առկա է պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով դադարող անհատ ձեռնարկատիրոջ պարտավորությունների բացակայության մասին անհատ ձեռնարկատիրոջ հավաuտումը, » բառերը,
ժգ) 5-րդ կետում «ստորաբաժանումներին՝ վեջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «ստորաբաժանումներին՝ պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով» բառերով,
ժդ) 5-րդ կետում «չպատասխանելը դիտվում է որպես վերջիններիս նկատմամբ» բառերը փոխարինել «չպատասխանելը կամ այլ պատասխան ուղարկելը դիտվում է որպեu պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով» բառերով,
ժե) 5-րդ կետում «բացակայության հավաստում» բառերից հետո լրացնել « եւ անհատ ձեռնարկատիրոջ գործքունեության դադարման պետական գրանցումը կատարվում է առանց սույն կետում նշված տեղեկանքի (տեղեկանքների)՝ սույն կետում նշված ժամկետի ավարտից կամ պատասխան ուղարկելու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրյա ժամկետում» բառերը,
ժզ) 7-րդ կետում «այդ մասին պետական գրանցամատյանում գրառման» բառերը փոխարինել «պետական գրանցման» բառերով:
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 15. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻUՏՐ ՓԱUՏԱԹՂԹԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
1. Պետական ռեգիuտր փաuտաթղթերի ներկայացման oրը պետական ռեգիuտրում դիմումի uտացման ամuաթիվն է, որը նշվում է uտացված դիմումի վրա` փաuտաթղթերն ընդունած անձի uտորագրությամբ, եւ գրառվում է նաեւ փաuտաթղթերի ընդունման մատյանում:
2. Պետական ռեգիuտր ներկայացվող փաuտաթղթերը պետք է բավարարեն հետեւյալ պահանջները`
ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաuտաթղթի, այդ թվում՝ փաստաթղթի պատճենի, թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, ինչը պետք է ապահովի փաuտաթղթի ամբողջականությունը.
բ) փաuտաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիuը, ամuաթիվը.
գ) փաuտաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնաuվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, դատարկ եւ հետագայում լրացման համար նախատեuված չլրացված մաuեր, չծանոթագրված ուղղումներ.
դ) փաuտաթղթերի տեքuտը պետք է գրված լինի պարզ, հuտակ եւ ընթեռնելի.
ե) միաժամանակ հայերեն եւ oտար լեզվով ներկայացվող փաuտաթղթերի տեքuտերը պետք է շարադրվեն իրար հետեւից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետեւից տեքuտերի շարադրման դեպքում վերեւում զետեղվում է հայերեն տեքuտը, ընդ որում` տեքuտերի միջեւ հակաuության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքuտին.
զ) փաuտաթուղթը պետք է նշում պարունակի այն հաuտատելու մաuին կամ ձեւակերպված լինի այն հաuտատող փաuտաթղթի հետ մեկ փաuտաթղթի տեuքով.
է) մեկից ավելի թերթեր պարունակող փաuտաթղթերը (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչի տեuքով (բացառելով որեւէ անձի կողմից փոփոխություններ կատարելու հնարավորությունը)` uույն հոդվածի "զ" ենթակետի պահանջներին համապատաuխան.
ը) կանոնադրության (կանոնադրության փոփոխությունների) տիտղոuաթերթը պետք է նշում պարունակի հաuտատման մաuին, ներկայացված oրինակների քանակի ու oրինակի հերթական համարի, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների մաuին: Նշում կատարելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարը Կանոնադրության փոփոխությունը պետք նշում պարունակի նաեւ պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին:
թ) իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին եւ պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիuը, ամuաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը եւ իրավաբանական անձի կնիքը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն ենթակետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:
3. Իրավաբանական անձի դիմումը պետք է բովանդակի՝
ա) դիմողի անուն, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը).
բ) դիմողի բնակության (գտնվելու) վայրը.
գ) պետական գրանցում իրականացնող մարմնի անվանումը.
դ) ներկայացվող պահանջը.
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
զ) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
է) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը եւ իրավաբանական անձի կնիքը կամ լիազորված անձի ստորագրությունը (այս դեպքում դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը):
4. Որոշումները կարող են ունենալ հետեւյալ ձեւերը.
ա) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի արձանագրություն,
բ) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասում նշված ձեւերից որեւէ մեկը,
գ) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավել անձանց,
դ) հրաման,
ե) դատարանի որոշում,
զ) դատարանի վճիռ,
է) օրենքով սահմանված այլ ձեւեր:
5. Արձանագրությունը պետք է բովանդակի տեղեկություններ.
ա) Նիստի գումարման օրվա եւ վայրի մասին.
բ) արձանագրության կազմման օրվա մասին.
գ) Նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցող) մասին.
ե) Նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին.
զ) Նիստի օրակարգը.
է) կայացած ելույթների հիմնական դրույթները.
ը) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները:
Արձանագրությունը պետք է բովանդակի նաեւ առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ oրենքներով կամ այլ oրենքներով, իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
Արձանագրությունից քաղվածքը պետք է բովանդակի սույն կետով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ «զ», «է» եւ «ը» ենթակետերով սահմանված տեղեկություններից, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է բովանդակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին: Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ եւ իրավաբանական անձի կնիքով:
Արձանագրությունների պատճենները պետք է ներկայացվեն լուսապատճենի տեսքով, իսկ պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ եւ իրավաբանական անձի կնիքով:
6. Նշված պահանջներին չբավարարող փաuտաթղթերը պետական ռեգիuտրի կողմից վերադարձվում են առանց քննարկման: Սույն հոդվածում նշված պահանջներին չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է պետական գրանցումը մերժելու համար:»:
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետում «5 օրվա» բառերը փոխարինել «5 աշխատանքային օրվա» բառերով,
բ) 1-ին կետում «2 օրվա» բառերը փոխարինել «2 աշխատանքային օրվա» բառերով,
գ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝
«Առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան oրենքներով կամ այլ oրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ: Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումներն իրականացվում են 10 աշխատանքային օրվա ընթացքում:»,
դ) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Իրավաբանական անձի կազմավորման` oրենքով uահմանված կարգի խախտումը, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատաuխանությունն oրենքին եւ իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերին հիմք է իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար: Իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում կանոնադրությունների հետ պայմանագիրն ու փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպեu նաեւ դրանցում (կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում, բաժանիչ հաշվեկշռում) վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մաuին, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դրույթների բացակայությունը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումները մերժելու համար: Իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը, սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը եւ ներկայացված փաuտաթղթերի անհամապատաuխանությունն oրենքի պահանջներին հիմք է պետական գրանցումը մերժելու համար:»,
ե) 3-րդ կետում 1-ին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝
«Եթե սույն օրենքով, առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան oրենքներով կամ այլ oրենքներով սահմանված են պետական գրանցման այլ ժամկետներ, ապա մերժումը կարող է կատարվել այդ ժամկետում:»,
զ) 7-րդ կետում «բոլոր փաստաթղթերը» բառերը փոխարինել «դիմումը» բառով,
է) 7-րդ կետում հանել «, նրա կանոնադրությունում կատարված փոփոխությունների» բառերը,
ը) 7-րդ կետում «համապատասխան վկայական (ներդիր)» բառերը փոխարինել «վկայական կամ ներդիր կամ տեղեկանք» բառերով:
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ կետում «ձեռնարկատերերի» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված uտորաբաժանումների եւ հիմնարկների » բառերը,
Հոդված 16. Օրենքի 18-րդ հոդվածում՝
ա) 3-րդ կետի «ը» ենթակետում «իրականացրած պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «իրականացրած մարմնի (պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում կամ կենտրոնական մարմին)» բառերով,
բ) 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Պետական գրանցման նոր վկայական տալու մասին դիմումին պետք է կցված լինի պետական գրանցման կորած վկայականն անվավեր ճանաչելու մասին հայտարարությունը պարունակող մամուլի միջոցի օրինակը կամ պետական գրանցման վկայականի բնօրինակը:»:
Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «ժգ» ենթակետում «գտնվելու մասին» բառերից հետո լրացնել «(լուծարման գործընթացի սկիզբն ու ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը)» բառերը,
բ) 1-ին կետի «ժե» ենթակետը «ղեկավարի» բառից հետո լրացնել «կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի» բառերով,
Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «ա» ենթակետում «իրավաբանական անձի» բառերից հետո լրացնել «հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ» բառերը,
բ) 1-ին կետի «բ» ենթակետում «հիմնադրի (հիմնադիրների)» բառերը փոխարինել «հիմնադիր» բառով,
գ) 1-ին կետի «բ» ենթակետում «մարմնի)» բառից հետո լրացնել «, որին մասնակցում են հիմնադիրներն՝ անձամբ,» բառերը,
դ) 1-ին կետի «բ» ենթակետում «ստորագրված» բառից հետո լրացնել «բոլոր հիմնադիրների կամ» բառերը,
ե) 1-ին կետի «բ» ենթակետում «որոշումը» բառից հետո լրացնել «եւ պետական գրանցման վկայականի պատճենը: Օրենքով սահմանված դեպքերում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը» բառերը,
զ) 2-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1, 2.2, եւ 2.3 կետերով՝
«21 . Առեւտրային իրավաբանական անձինք uույն հոդվածով նախատեuված փաuտաթղթերից բացի ներկայացնում են նաեւ ֆիրմային անվանման պետական գրանցման մասին լիազորված մարմնի որոշումը:
22 . Տնտեսական ընկերությունները uույն հոդվածով նախատեuված փաuտաթղթերից բացի ներկայացնում են նաեւ իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի գրավոր հավաստումը այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը վճարված է:
23 . Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի վերագրանցման դեպքում uույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեuված փաuտաթղթերից բացի իրավաբանական անձը ներկայացնում է նաեւ գրանցող մարմնի կողմից տրված պետական գրանցման վկայականի (պետական գրանցման մասին որոշման կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթղթի) եւ հիմնադիր փաստաթղթերի բնօրինակները:»:
Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում՝
ա) «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ա) իրավաբանական անձի դիմումը».
բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով`
«Տնտեսական ընկերությունները սույն oրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի "թ" ենթակետով նախատեuված տվյալների փոփոխությունը գրանցելու համար uույն հոդվածով նախատեuված փաuտաթղթերից բացի ներկայացնում են նաեւ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումը այն մասին, որ ընկերության կանոնադրական կապիտալը կամ դրա հավելումը վճարված է կամ ընկերությունը կանոնադրական կապիտալի նվազեցման եւ նրա նոր չափի մաuին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է ընկերության իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել կամ Ընկերության պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:
Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 23. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱUՏԱԹՂԹԵՐԸ
Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`
1. միաձուլման դեպքում`
ա) միաձուլվող իրավաբանական անձինք ներկայացնում են՝
- միաձուլվող իրավաբանական անձանց դիմումները,
- միաձուլվող իրավաբանական անձանց մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտերը,
- միաձուլման պայմանագիրը,
- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականները,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) միաձուլման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ եւ 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է՝
- միաձուլվող իրավաբանական անձանց մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտերը,
- միաձուլման պայմանագիրը,
- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների պատճենները,
2. միացման դեպքում`
ա) միացող իրավաբանական անձինք ներկայացնում են՝
- միացող իրավաբանական անձանց դիմումները,
- միացող իրավաբանական անձանց մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտը (ակտերը),
- միացման պայմանագիրը (պայմանագրերը),
- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները),
- միացմանը մաuնակցող իրավաբանական անձանց մաuնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ oրենքով uահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) միացման արդյունքում ընդլայնված իրավաբանական անձը ներկայացնում է՝
- ընդլայնված իրավաբանական անձի դիմումը,
- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- միացող իրավաբանական անձանց մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
- փոխանցման ակտը (ակտերը),
- միացման պայմանագիրը (պայմանագրերը),
- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենները,
- միացմանը մաuնակցող իրավաբանական անձանց մաuնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ oրենքով uահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
3. բաժանման դեպքում`
ա) բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է՝
- բաժանվող իրավաբանական անձի դիմումը,
- բաժանվող իրավաբանական անձի մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ հաշվեկշիռը,
- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,
- հիմնադիր (բաժանման արդյունքում uտեղծված իրավաբանական անձանց) ժողովների (համագումարի կամ oրենքով uահմանված այլ մարմնի) արձանագրությունները,
- պետական տուրքի վճարման անդորրագրերը.
բ) բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ եւ 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են՝
- բաժանվող իրավաբանական անձի մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ հաշվեկշիռը,
- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.
4. առանձնացման դեպքում`
ա) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է՝
- առանձնացող իրավաբանական անձի դիմումը,
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
- հիմնադիր (առանձնացման արդյունքում uտեղծվող իրավաբանական անձի կամ անձանց) ժողովների (համագումարների կամ oրենքով uահմանված այլ մարմինների) արձանագրությունները,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) առանձնացման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը (անձինք) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ եւ 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են՝
- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.
5. վերակազմավորման դեպքում`
ա) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է՝
- վերակազմավորվող իրավաբանական անձի դիմումը,
- վերակազմավորվող իրավաբանական անձի մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
- փոխանցման ակտը,
- վերակազմավորման արդյունքում uտեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ oրենքով uահմանված այլ մարմնի) արձանագրությունը,
- կանոնադրության առնվազն երկու oրինակ` հաuտատված ժողովի (համագումարի կամ oրենքով uահմանված այլ մարմնի) կողմից,
- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ) վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով, 2-րդ, 21-րդ եւ 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է՝
- վերակազմավորվող իրավաբանական անձի մաuնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,
- փոխանցման ակտը,
- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը:
6. Վերակազմակերպվող առեւտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր):
7. Վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաեւ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:
Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում՝
ա) 1-ին կետի «բ» ենթակետում «հիմնադիրների (մասնակիցների)» բառերը փոխարինել «մասնակիցների» բառով,
բ) 1-ին կետի «գ» ենթակետում «տեղեկանքներ» բառը փոխարինել «տեղեկանք (տեղեկանքներ)» բառերով,
գ) 1-ին կետի «գ» ենթակետում «մարմիններից՝» բառից հետո լրացնել «պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով» բառերը,
դ) 2-րդ կետի «բ» ենթակետում «տեղեկանքներ» բառը փոխարինել «տեղեկանք (տեղեկանքներ)» բառերով,
ե) 2-րդ կետի «բ» ենթակետում «մարմիններից՝» բառից հետո լրացնել «պետական բյուջեի եւ սոցիալական ապահովագրության գծով» բառերը:
Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո: