Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-517-23.02.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի (5 դեկտեմբերի2000 թվականի ՀՕ-121, այսուհետեւ` օրենք) 2-րդ հոդվածի`

1)1-ին մասի բ) կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«բ) փոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնար՟կատե՟րեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 5-ից եւչի գերազանցում 30 մարդը »

2)1-ին մասի գ)կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«գ) միջին՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնար՟կա՟տերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 30-ից եւ չի գերա՟զանցում 100 մարդը:»

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդմասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին պարբերությունը«մշակում» բառից հետո լրացնել «եւ հաստատում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակ՟մանը հաջորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Վերջին տասնամյակում ինչպես կենտրոնացված պլանային տնտեսությունից ազատ շուկայական տնտեսությանն անցման փուլում գտնվող, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների դասակարգման չափորոշիչները ենթարկվում են դինամիկ փոփոխության՝ մոտենալով Եվրոմիության չափանիշներին, ինչն ակնհայտորեն նպաստում է այդ երկրներում ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի/միջոցառումների նպատակայնության, հետեւողականության եւ արդյունավետության ապահովմանը:

Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչներն ամրագրված են 2000 թվականին ընդունված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով: Նման չափորոշիչների կիրառումը պայմանավորված էր այն ժամանակ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի եւ բնագավառների զարգացման մակարդակով եւ ընդհանուր առմամբ երկրում ձեւավորված տնտեսական վիճակով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է սոցիալ-տնտեսական զարգացման որակապես նոր փուլում, առկա են երկրի տնտեսական զարգացման կայուն միտումներ, որոնք պայմանավորված են ինչպես մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների, այնպես էլ ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի եւ համապատասխան միջավայրի ձեւավորմամբ, մասնավորապես` «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ եւ դրանից բխող ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի հետեւողական իրականացմամբ: Վերը նշված գործոններով պայմանավորված` վերջին տարիներին ինտենսիվորեն զարգանում են արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության եւ տրանսպորտի (բեռնափոխադրումների) ոլորտները: Բնակչության վճարունակության բարձրացմամբ եւ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակի ավելացմամբ է պայմանավորված նաեւ երկրում առեւտրի եւ ծառայությունների բնագավառների զարգացումը, մեծ թվով առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, բնակչությանն ու զբոսաշրջիկներին տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների ստեղծումը: Թվարկված բնագավառներում գործող կազմակերպությունների ավելի քան 95 տոկոսը վերաբերում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը, որը հանդիսանում է երկրի տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներից մեկը: Վերջին 3 տարիների ընթացքում ստեղծվել են շուրջ 20 հազար ՓՄՁ սուբյեկտներ, դրա հետ մեկտեղ ավելացել է ոլորտի մասնաբաժինը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ)` 2004 թվականի առաջին կիսամյակին կազմելով շուրջ 40%` 1999 թվականի 17 %-ի դիմաց: Տնտեսական զարգացման գործընթացներին համապատասխան առկա է ՓՄՁ սուբյեկտներում զբաղված աշխատողների միջին թվաքանակի ավելացում, հատկապես` տրանսպորտի, շինարարության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում, ինչն անհրաժեշտություն է առաջացրել վերանայել դասակարգման չափորոշիչները` փոքր եւ միջին ձեռնարկությունների համար միասնականացնելով տնտեսական գործունեության ոլորտները: Դա հնարավորություն կտա ՀայաստանումՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչները մոտեցնել Եվրոմիության չափորոշիչներին եւ համապատասխանեցնել երկրի տնտեսական զարգացման ներկայիս պահանջներին:

Բացի վերոշարադրյալից, ներկայացվող փոփոխությունները հիմնված են նաեւ ՓՄՁ զարգացման միջազգային փորձի եւ ՓՄՁ սուբյեկտների դասակարգման Եվրոմիության չափորոշիչների, Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման կուտակված փորձի, միջազգային եւ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի/միջոցառումների իրականացման սկզբունքների ու Հայաստանում ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների վերաբերյալ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կողմից արված առաջարկությունների վրա:

Եվրոմիության չափորոշիչների համաձայն ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են առանց ճյուղային տարանջատման` հիմք ընդունելով առաջին հերթին աշխատողների թվաքանակը: Նման չափորոշիչներ կիրառող երկրներում, ինչպիսիք են` Չեխիայի Հանրապետությունը, Բուլղարիան, Խորվաթիան, Հունգարիան, միկրո ձեռնարկություններ են համարվում մինչեւ 10 աշխատող, փոքր ձեռնարկություններ` մինչեւ 50, իսկ միջին ձեռնարկություններ՝ մինչեւ 250 աշխատող ունեցող կազմակերպությունները: Հարկ է նշել, որ Եվրոմիության չափորոշիչներ կիրառող գրեթե բոլոր երկրները հնարավորություն ունեն իրականացնելու համեմատական վիճակագրական վերլուծություն, ինչն ակնհայտորեն ստեղծում է տարբեր երկրներում ՓՄՁ ոլորտի զարգացման մակարդակի վերաբերյալ առավել հստակ պատկեր՝ երկրի տնտեսության մեջ ՓՄՁ ոլորտի տեղի ու դերի որոշման առումով:

Առաջարկվող փոփոխություններն ուղղված են Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության, ինչպես նաեւ միջազգային եւ օտարերկրյա դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի/միջոցառումների նպատակայնության ապահովմանը, ՓՄՁ ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման մեխանիզմների հստակեցմանը եւ ՓՄՁ ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված պաշտոնական վիճակագրական տեղեկատվության (ըստ հաշվետվություն ներկայացրած կազմակերպությունների) վերլուծության, ինչպես նաեւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից իրականացված ՓՄՁ ոլորտի ամենամյա վարչական մոնիտորինգի արդյունքների համաձայն2003 թվականին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց (այդ թվում` ձեռնարկությունների) եւ անհատ ձեռնարկատերերի ընդհանուր թվաքանակում ՓՄՁ սուբյեկտները կազմել են շուրջ 107 հազար կամ 95.2%, իսկ 2004 թվականի առաջին կիսամյակում` ավելի քան 110 հազար կամ 96.3%: Առաջարկվող փոփոխությունները կարող են նպաստել ՓՄՁ սուբյեկտներ հանդիսացող կազմակերպությունների շրջանակի ավելացմանը, սակայն այս ուղղությամբ իրականացված դիտարկումներն ու կանխատեսումներըցույց են տալիս, որ առաջարկվող փոփոխությունների կիրառման արդյունքում ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում ՓՄՁ սուբյեկտները կկազմեն շուրջ 97.5%, ինչը չի ենթադրում ՓՄՁ սուբյեկտների շրջանակի էական ավելացում:

Ելնելով վերոհիշյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն, որ ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերում նշված ենպետական աջակցության ցուցաբերման առաջնայնություններն ու ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող գերփոքր եւ փոքր կազմակերպությունների աջակցությանն ուղղված մոտեցումները, ինչպես նաեւ այն, որ ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի շրջանակներում աջակցություն ակնկալող ՓՄՁ սուբյեկտների ընտրությունը կատարվում է մշակված մեխանիզմների եւ ընթացակարգերի համաձայն, ապա անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող փոփոխությունները չեն կարող նպաստել ՓՄՁ սուբյեկտներին ցուցաբերվող պետական աջակցության հասցեականության եւ նպատակայնության չափի նվազմանը: