Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ե» կետից հանել «ինչպես նաեւ» բառերը, իսկ նույն կետը «ցանկը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ազգային եւ միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը» բառերով.
2) «իգ» կետի «կարգերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձեւերը եւ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իե.1», «իե.2», «իե.3» եւ «իե.4» կետերով.
«իե.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման եւ հաշվառման համարանիշների տրամադրման կարգը.
իե.2) սահմանում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման եւ էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթեւեկության ապահովման կարգը.
իե.3) սահմանում է վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության, ուղեգրի, գրանցման մատյանի ձեւերը.
իե.4) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ Ճանապարհային ոստիկանության միջեւ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման կարգը.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: