Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-03210-28.02.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում եւ հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Ոստիկանության պետը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով.

«2.1. Ոստիկանության բժշկական հաստատությունում քաղաքացիներին բժշկական օգնության եւ սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքում «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Ոստիկանության պետ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: