Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կետում «հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, բացառությամբ» բառերը փոխարինել «հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: