Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը «գողության,» բառից հետո լրացնել «եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: