Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3341 -րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3341 . Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստին աջակցելը
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստին ցանկացած ձեւով աջակցելը՝ քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելու նպատակով, եթե դա նախապես խոստացված չի եղել, եւ փախուստն արդեն տեղի է ունեցել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 355-րդ հոդվածի՝
1) վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 355. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»,
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել, ձերբակալվել կամ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի էր վերցվել»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: