Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314.2-րդ հոդվածում «169.26-րդ հոդվածի» բառերը փոխարինել «169.28-րդ հոդվածի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 334.1-ին հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 334.1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված եւ փախուստ կատարած անձին աջակցելը
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված եւ փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձեւով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 355-րդ հոդվածում՝
1) վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 355. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստը
1. Ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի վերցված անձի փախուստը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել, ձերբակալվել կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով արգելանքի էր վերցվել:»:
Հոդված 4.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: