Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 152-րդ հոդվածի՝
1) 1-ին եւ 2-րդ մասերում, ինչպես նաեւ 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում «ավելի քան 75» բառերը փոխարինել «50 եւ ավելի» բառերով.
2) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) անձը տվյալ դասի արժեթղթերի 50 եւ ավելի տոկոսի սեփականատեր դառնալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանց մի մասն օտարում է այն անձին, որը սույն օրենքի 151-րդ հոդվածի համաձայն չի համարվում համատեղ գործելու համաձայնությամբ հանդես եկող անձ եւ պայմանով, որ օտարող անձը դառնում է տվյալ դասի արժեթղթերի մինչեւ 50 տոկոսի սեփականատեր ու այդ ժամկետի ընթացքում տվյալ արժեթղթերի թողարկողի բաժնետերերի ընդհանուր ժողով չի գումարվում:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: