1) վերնագիրը լրացնել «կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը» բառերով.
2) հոդվածի դիսպոզիցիան լրացնել «, ինչպես նաեւ որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «միջնորդ դատավորին,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորին,» բառերը.
2) 3-րդ մասը «միջնորդ դատավորի,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի,» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 308-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Սույն օրենսգրքի 311-րդ, 312-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով պաշտոնատար անձինք են նաեւ՝
1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որեւէ ներկայացուցչական մարմնի անդամները.
2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնյաները կամ այդ կազմակերպության
կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ
աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.
3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, որի անդամ է Հայաստանի Հանրապետությունը, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.
4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.
5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։