Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-043-06.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել նոր 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ ` «

6.
Տիեզերական տրանսպորտի գործունեության կազմակերպում
ԿՄ
-
-
-
-
-
Հ
Վ

»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Տիեզերական գործունեության բնագավառում հարաբերությունները կարգավորվելու, նպատակները եւ սկզբունքները սահմանելու, համակարգելու, ինչպես նաեւ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Միջազգային տիեզերական իրավունքի համաձայն տիեզերական իրավունքի հիմնական սուբյեկտներ են հանդիսանում պետությունները, քանի որ հենց նրանք են իրականացնում տիեզերական գործունեության հիմնական ծավալը։

Համաձայն Միջազգային տիեզերական իրավունքը չի բացառում ոչ կառավարական կազմակերպությունների կողմից տիեզերական գործունեություն իրականացնելու հնարավորությունը։ Այդ սուբյեկտները գործունեությունը իրականացնում են համապատասխան պետության թույլտվությամբ եւ մշտական վերահսկողությամբ։

Միջազգային տիեզերական իրավունքը հիմնվում է ընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ներառյալ ՄԱԿ–ի կանոնադրությունը։ Միջազգային տիեզերական իրավունքում ձեւավորվել են հետեւյալ սկզբունքները՝ տիեզերական տարածության եւ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ազատության, տիեզերական գործունեության համար պետությունների պատասխանատվության, տիեզերական տարածության եւ երկնային մարմինների ազգային յուրացման արգելման, տիեզերական տարածությանը եւ երկնային մարմիններին վնաս չպատճառելու սկզբունքները։ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է տիեզերական միջազգային պայմանագրերին:

Հաշվի առնելով վերը նշվածը, Տիեզերական ծրագրերի կատարման եւ Հայաստանի Հանրապետության շահերից ելնելով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել տիեզերական գործունեությունը, որը հնարավորություն կտա ոլորտը զարգացնել եւ ներգրավել ներդրումներ:

Ելնելով գործունեության առանձնահատկությունից եւ վերահսկողության անհարժեշտությունից, ինչես նաեւ միջազգային փորձի հիման վրա նախագծով առաջարկվում է տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը միացել է հետեւյալ միջազգային փաստաթղթղերին եւ ունի որոշակի պարտավորություններ՝

1. 22.04.1968 թ-ին ստորագրված` տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եվ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին համաձայնագիր

2. 27.01.1967 թ-ին ստորագրված` տիեզերական տարածության, այդ թվում` լուսնի եվ այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին պայմանագիր

3. 29.03.1972 թ-ին ստորագրված`տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին կոնվենցիայում

4. 18.12.1979 թ-ին ստորագրված՝ լուսնի եվ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիր

5. 14.01.1975 թ-ին ստորագրված՝ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիա:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջացնում:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

12 ապրիլի 2018 թվականի N 550 - Ա

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Հավանություն տալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2018 թ. օգոստոսի 13
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 550-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:

Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ