Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1084-01.02.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (02 մայիսի 2001 թվականի ՀՕ -185) 66-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.՝

«Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքում՝ Երեւան քաղաքում, քաղաքային համայնքներում, ինչպես նաեւ առողջարարական կամ հանգստի համար նախատեսված տարածքներում օտարվող անշարժ գույքի՝ շենքի, շինության օգտագործման եւ սպասարկման համար սահմանված կարգով տրամադրված հողամասերի համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել ոչ պակաս քան տվյալ պահին գործող կադաստրային գինը։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի ընդունումը պայմանավորված է Երեւան քաղաքում, քաղաքային համայնքերում ինչպես նաեւ առողջարարական կամ հանգստի համար նախատեսված վայրերում անշարժ գույքի շուկայի ակտիվությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ նշված վայրերում մասնավորեցման ենթակա գույքի կազմում առանձին դեպքերում հողամասը առավել արժեւորված է քան դրա վրա գտնվող գույքը։

Օրենքի ընդունումով նշված ոլորտում կարգավորվում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքում՝ Երեւան քաղաքում, քաղաքային համայնքներում, ինչպես նաեւ առողջարարական կամ հանգստի համար նախատեսված տարածքներում օտարվող անշարժ գույքի՝ շենքի, շինության օգտագործման եւ սպասարկման համար սահմանված կարգով տրամադրված հողամասերի օտարման գինը։

Փաստաթուղթը մշակվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան: