Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-049-07.03.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի՝

1. Վերնագրում «ընդերքօգտագործման իրավունքի» բառերից հետո լրացնել «կասեցումը,» բառը:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) լիազոր մարմնին չի ներկայացրել երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն սույն օրենսգրքի 35 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված ժամկետում, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում՝ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկությունների փոփոխությունների մասին տեղեկություն սույն օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետով սահմանված ժամկետներում, իսկ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող ընդերքօգտագործողների դեպքում սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կամ 10-րդ կետերով պահանջվող տեղեկությունների, առաջարկների կամ երաշխիքների փոփոխությունների մասին տեղեկություն սույն օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-րդ կետերով սահմանված ժամկետներում,

5) չի ներկայացրել սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7.1-րդ կամ 38-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կամ 49-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետերով պահանջվող իրական սեփականատերերի մասին տեղեկություններ բովանդակող քաղվածք սույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կամ 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կամ 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.2-րդ կետերով սահմանված ժամկետներում:»:

3. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ, 2.2-րդ եւ 2.3-րդ մասեր.

«2.1 սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում տրված զգուշացման հիմքերը չվերացնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը կասեցվում է մինչեւ սահմանված տեղեկատվության ներկայացումը (բայց ոչ ավելի քան 120 օրյա ժամկետով):

2.2. Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրողին տալիս է գրավոր զգուշացում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքի բացահայտման օրվանից հետո՝ 10 օրյա ժամկետում:

2.3 Սույն հոդվածի 2.1-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում է ընդունում սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետով նախատեսված դեպքում լիազոր մարմնի կողմից տրված զգուշացմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում:»:

4. 3-րդ մասում «զգուշացման» բառից հետո լրացնել «կամ կասեցման» բառերը, իսկ «ընթացքում,» բառից հետո լրացնել «կամ մինչեւ կասեցման համար սահմանված ժամկետը լրանալը» բառերը,

5. 5-րդ մասի՝

1) 3-րդ կետը կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված դեպքերում ընդերքօգտգործման իրավունք կրողը չի վերացրել լիազոր մարմնի սահմանած ժամկետում զգուշացման (մինչեւ 90 օր) կամ սույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված դեպքում կասեցման (մինչեւ 120 օր) հիմքերը.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 եւ 7.2 կետեր.

«7.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ,

7.2) դիմումի ներկայացումից հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք »:»

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1 հոդված.

«ՀՈԴՎԱԾ 33.1 Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժումը

1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնության հայցելու դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.

2) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.

3) դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն բավարարում օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանպահանջներին.

5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի՝ նախկինում ունեցած ընդերքօգտագործման որեւէ իրավունք.

6) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում, եթե ծրագրով նախատեսված է լեռնային փորվածքների անցում եւ ենթակառուցվածքների ստեղծում, որը ուղեկցվում է հողային ծածկույթի խախտումով.

2. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետեր.

«5) 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին՝ փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում լիազոր մարմնին տեղեկացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը,

6) իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում տեղեկացնելը՝ ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ,»:

2. 7-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 կետ.

«7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ դիմումի ներկայացումից հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 2.2-րդ կետ.

«2.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում՝ լիազոր մարմնին տեղեկացնել 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով պահանջվող տեղեկության փոփոխության մասին՝ փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում,

2.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցողի դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմնին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք. դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:

2. 8-րդ կետից հետո լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ կետ.

« 8.1) դիմումի ներկայացումից հետո մինչեւ իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.»:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում՝ իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-րդ եւ 18.2-րդ կետերով.

«18.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում՝ լիազոր մարմնին տեղեկացնել 49-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ եւ 10-րդ կետերով պահանջվող տեղեկության փոփոխության մասին՝ փոփոխություն կատարելուց հետո՝ 14 օրվա ընթացքում,

18.2) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցողի դեպքում՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված ժամկետում իրականացնել իրական սեփականատերերի գրանցում եւ լիազոր մարմնին ներկայացնել իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք, ինչպես նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում իրական սեփականատիրոջ փոփոխության պետական գրանցումից հետո փոփոխության մասին լիազոր մարմնին տեղեկացնել 14 օրվա ընթացքում՝ ներկայացնելով իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 7-րդ եւ 43-րդ հոդվածի 3-րդ մասում «7-րդ» բառը փոխարինել «6-7 րդ» բառով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 5.1-րդ եւ 57-րդ հոդվածի 4-րդ մասերում «2-4-րդ» բառերը փոխարինել «2-9 րդ եւ 11-րդ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի «5» թիվը փոխարինել «11» թվով եւ 6-րդ մասի«2-4-րդ» բառերը փոխարինել «2-9 րդ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասում «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 60.4-րդ հոդվածի 6-րդ մասում «6-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

ՀՈԴՎԱԾ 17. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողները իրական սեփականատերերի վերաբերյալ առաջին հայտարարագիրը պետական ռեգիստր են ներկայացնում ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅՍԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը հաստատվեց 2017 թվականի մարտի 9-ին՝ Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Խորհրդի որոշման մեջ սահմանվեցին Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման վերջնաժամկետները, որոնցից մեկը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման համար իրականացվող քայլերի ճանապարհային քարտեզի հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2018 թվականի մարտի 29-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 12 արձանագրային որոշումը:

Նշյալ որոշմամբ հաստատված հավելվածում, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, իրական սեփականատերերի թափանցիկությունն ապահովող իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտի ձեւավորման շրջանակներում նախատեսվել էր նաեւ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի, ինչպես նաեւ այլ օրենքներում (մասնավորապես՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենք եւ այլն) փոփոխությունների նախագծերի փաթեթի սահմանված կարգով ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշություն է առաջացել իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները եւ իրական սեփականատերերի գրանցման կարգը սահմանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, իսկ Հայաստանի Հանրապետության ընդերքի օրենսգրքում սահմանել դրույթներ՝ իրական սեփականատերերին բացահայտելու պարտականության եւ համապատասխանաբար չբացահայտելու դեպքում պատասխանատվության կիրառման վերաբերյալ:

Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց կողմից իրավաբանական անձին տիրապետելու կամ վերահսկելու դեպքում իրական սեփականատեր լինելու հանգամանքը չպետք է կախվածության մեջ դրվի հսկողության մակարդակից եւ մասնակցության չափից: Մինչդեռ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականության համար անհրաժեշտ է կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոս մասնակցություն: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տվյալ հոդվածները համապատասխանեցնել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված կարգավորումներին:

2. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաեւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ՝ քննիչների) եւ վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին:

Նախագծով սահմանվել են նաեւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձ- ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը:

Առանձին հոդվածով սահմանվել է իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Վերոնշյալ նախագծով կարգավորվել են նաեւ իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու եւ գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաեւ իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձեւերի վրա, ինչ հիմք է հանդիսացել նախագծում լրացնելու երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելու դիմումի մերժման հիմքեր:

Միաժամանակ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը, իսկ նախագծով սահմանված հասկացությունները բխում են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրական սեփականատերերին առնչվող չափանիշներից:

3. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների, Վարչապետի աշխատակազմի ԱՃԹՆ-ի ազգային քարտուղարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում:

4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Նախագծերի ընդունումը կհանգեցնի ոլորտային օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը, ինչպես նաեւ կնպաստի իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 փետրվարի 2019 թվականի N 117-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. փետրվարի 25
Երեւան



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան



Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 117-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 117-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:


Հարգանքով՝
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ