Armenian ARMSCII Armenian
Կ-0521-11.03.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «սահմանված» բառից հետո լրացնել «կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) սահմանված» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 48.1-ին հոդվածի 6-րդ մասը «հողամասերից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այդ հոդվածով չսահմանված հողամասերից` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «արգելված է» բառերից հետո լրացնել «կամ այն հողամասերի, որոնք տրամադրվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով.

2) երրորդ նախադասությունը «կանոնադրական» բառից հետո լրացնել «կամ բաժնեհավաք» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝

1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով.

2) երկրորդ նախադասությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ ՊՄԳ պայմանագրում» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  2.2-րդ կետով.

«2.2) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը.»:

Հոդված 7. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  7-րդ մասով.

«7. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությունով. «Նշված իրավունքը կարող է իրականացվել նաեւ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:».

2) 2-րդ մասը «կապիտալում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրման» բառերով:

Հոդված  9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: