Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն:»։
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
1) «Հովանավորվող ծրագրերը չպետք է խրախուսեն հովանավորի կամ երրորդ կողմի արտադրանքի կամ ծառայության վաճառքը, ձեռք բերելը կամ վարձակալելը:».
2) 15-րդ հոդվածից հանել երկրորդ մասը։
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածից հանել «ե» ենթակետը, 2-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ. «Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:»։
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «Հեռուստառադիոընկերությունների հիմնադիրներն» բառերը փոխարինել
«Հեռուստառադիոընկերություններն» բառով։
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «Հեռուստառադիոընկերությունները» բառը փոխարինել «Հեռուստաընկերությունները» բառով։
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Այն հաղորդումները, որոնք կարող են աղճատել անչափահասների ֆիզիկական, մտավոր ու բարոյական զարգացումը, չպետք է ծրագրվեն այն ժամերի համար, որոնց ընթացքում հնարավոր է, որ նրանք կդիտեն այդ հաղորդումները:»։
Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը հանել։
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի վերջին մասից հանել «կամ օրենքում փոփոխություն կատարվելու» բառերը։
Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի նախավերջին մասից հանել «կամ օրենքում փոփոխություն կատարվելու» բառերը։
Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի «բ» կետի «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով, «գ» կետի «անդամների ընդհանուր թվի» բառերը փոխարինել «նիստին ներկա անդամների»բառերով։
Հոդված 11. Օրենքի 47-րդ հոդվածում ավելացնել նոր՝ երրորդ մաս.
«Հեռուստառադիոընկերության սեփականատիրոջ փոփոխությունը նոր արտոնագիր ստանալու պատճառ չի կարող լինել:»։
Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել հետեւյալ բառերով. «Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ:»։
Հոդված 13. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հետո ավելացնել նոր մաս. «Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ Ազգային հանձնաժողովը սահմանում է հստակ պահանջներ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են ըստ «բավարար է, բավարար չէ» սկզբունքի»։
Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի վերջին պարբերության մեջ «երկու» բառը փոխարինել «վեց» բառով։
Հոդված 15. Օրենքի 55-րդ հոդվածի առաջին մասի «դ» ենթակետը լրացնել հետեւյալ բառերով «բացառությամբ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն արտոնագիրը զիջելու համար սահմանված դեպքի»։
«զ» ենթակետից հետո ավելացնել նոր՝ «է» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.
«խախտվել են օրենքի 24-րդ հոդվածի պահանջները»։
Հոդված 16.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։