Armenian ARMSCII Armenian
Պ-082-15.08.2003-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ- 97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պաշտոնական հաղորդագրություն (տեղեկատվություն)՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի  եւ Կենտրոնական բանկի գործունեության մասին պաշտոնապես ներկայացված, պետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, հանրության շահերին առնչվող, արտակարգ իրավիճակներին վերաբերող լրատվություն։»։

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի՝

«ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

 2-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Ավելի բարձր բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:»։

Հոդված 4. Օրենքի  23-րդ  հոդվածի  1-ին  մասի երկրորդ  նախադասության

«Հեռուստառադիոընկերությունները» բառը փոխարինել «Հեռուստաընկերությունները» բառով։
 
 Հոդված 5.  Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները  եւ սարսափ ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների մտավոր եւ ֆիզիկական զարգացման, բարոյական  դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ   կոդա՟վոր՟ված հեռուստառադիոհաղորդումների, կարող  են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ը։  Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի վերջին մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8. Օրենքի  31-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Խորհրդում թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է  թափուր տեղի համալրման համար մրցույթ։

Խորհրդի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել  յուրաքանչյուր ոք՝  սույն օրենքի պահանջների համաձայն։
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա  ժամկետ։

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։

Հայաստանի Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է  Խորհրդի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով։»։

Հոդված 9. Օրենքի 41-րդ հոդվածի նախավերջին մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի՝

1) «բ» կետի «երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով.

2) «գ» կետի «անդամների ընդհանուր թվի» բառերը փոխարինել «նիստին ներկա անդամների» բառերով.

3) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաեւ հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովը  կայացնում է հանձնաժողովի  անդամների ընդհանուր թվի ձայների  երկու երրորդով։»։

Հոդված 11. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը մեկշաբաթյա ժամկետում զանգվածային լրատվության միջոցներով հայտարարում է  թափուր տեղի համալրման համար մրցույթ։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել  յուրաքանչյուր ոք՝ սույն օրենքի պահանջների համաձայն։

Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա  ժամկետ։

Թեկնածուների վերաբերյալ տվյալները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով։

Հայաստանի  Հանրապետության Նախագահը, իր կողմից հաստատված մրցութային կարգի համաձայն, մրցույթում հաղթողներից մեկին նշանակում է  Ազգային հանձնաժողովի անդամ։ Այդ մասին տեղեկությունը՝ անհրաժեշտ հիմնավորմամբ, հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով։»։

Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

 «Բոլոր ազատ հաճախությունների միաժամանակյա մրցույթը պարտադիր չէ։»։

Հոդված 13. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասեր.

«Ազգային հանձնաժողովը սահմանում է  պահանջներ՝ տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ, իսկ ֆինանսական հնարավորությունները գնահատվում են՝ ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց  բավարար  կամ ոչ բավարար  լինելու սկզբունքից։

Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով հիմնավորի արտոնագրատիրոջն  ընտրելու, արտոնագիր տալը մերժելու եւ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումները։»։

Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասի «երկու» բառը փոխարինել «վեց» բառով։

Հոդված 15. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հետո լրացնել հետեւյալ  բովանդակությամբ  «է»  կետ.

« է) խախտվել են  օրենքի 24-րդ հոդվածի պահանջները:»։

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։