Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի Հավելված 1-ով հաստատված աղյուսակից հանել հետեւյալ տողը.
| «Առաջին փոխվարչապետ | 16.00»: |
Հոդված 2.
Հավելված 1-ով հաստատված աղյուսակում՝
| «Հատուկ հանձնարարություններով դեսպան | 10.50»: |
տողից հետո լրացնել հետեւյալ տողը.
| «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար | 10.50» |
, իսկ
| «Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար | 10.00»: |
տողից հետո լրացնել հետեւյալ տողը.
| «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար | 10.00»: |
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: