Armenian ARMSCII Armenian
Նախագիծ
ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Կ-0681 -22.03.2019-ՊԻ-011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի Հավելված 1-ով հաստատված աղյուսակից հանել հետեւյալ տողը.
 
«Առաջին փոխվարչապետ 16.00»:

Հոդված 2. Հավելված 1-ով հաստատված աղյուսակում՝
 
«Հատուկ հանձնարարություններով դեսպան 10.50»:

տողից հետո լրացնել հետեւյալ տողը.
 
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար 10.50»

, իսկ
 
«Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար 10.00»:

տողից հետո լրացնել հետեւյալ տողը.
 
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար 10.00»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: