Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածից հանել հետեւյալ տողը.
«Առաջին փոխվարչապետ | 16.00»: |
Հոդված 2.
1-ին հավելվածը՝
1) «Հատուկ հանձնարարություններով դեսպան | 10.50» |
տողից հետո լրացնել հետեւյալ տողով.
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար | 10.50». |
2) «Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար | 10.00» |
տողից հետո լրացնել հետեւյալ տողով.
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար | 10.00»: |
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: