Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դեսպանի պաշտոնը,» բառերից հետո լրացնել «սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 25-րդ կետով.
«25. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում եւ խրախուսանքի միջոցներ կիրառում է վարչապետը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: