Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած նվազագույն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական» բառերը փոխարինել «Կառավարության սահմանած նվազագույն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասում, 36-րդ հոդվածի 5-րդ մասում «լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:
Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը «հաշմանդամության աշխատանքային» բառերից առաջ լրացնել «սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով (այդ թվում՝ հաշվի առնելով օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը) հաշվարկված» բառերով։
Հոդված 8. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից եւ դրանից հետո ծագած հարաբերությունների վրա: