Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0754-29.03.2019-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետում ««Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 9-րդ կետում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի » բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի N3 հավելվածի» բառերով, իսկ «ինչպես նաեւ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերը փոխարինել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածի 8.1-ին եւ 8.2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.1 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետեւյալ կերպ.
 
աշխատավարձի ամսական չափը
սոցիալական վճարի չափը՝ հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչեւ 500000 դրամը ներառյալ
3.5 տոկոսը
500000-ից ավելի դրամ
10 տոկոսի եւ 32500 դրամի տարբերության չափով

2)  կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32500 դրամը:

8.2. 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ սույն հոդվածի 6-րդ մասում նշված՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար՝

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետեւյալ կերպ.
 
աշխատավարձի ամսական չափը
սոցիալական վճարի չափը՝ հաշվարկված աշխատավարձի նկատմամբ
մինչեւ 500000 դրամը ներառյալ
4.5 տոկոս
500000-ից ավելի դրամ
10 տոկոսի եւ 27500 դրամի տարբերության չափով

2) կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 27500 դրամը:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: