Հոդված 1. Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«3. Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սահմանադրական դատարանը 2018 թվականի փետրվարի 6-ի ՍԴՈ-1400 որոշմամբ անդրադարձել է քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցին եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել է Սահմանադրությանը համապատասպանող՝ իր որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Քրեական օրենսգրքի՝ «Կալանքը» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»:
Անշուշտ, մարդասիրական դրդումներով նախատեսված այս նորմը, իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է որոշ խնդիրների:
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում դիմող կողմը բարձրացնում է այն հարցը, որ որոշ դեպքերում քննարկվող մարդասիրական նորմը հանգեցնում է դրանում ընդգրկված անձանց նկատմամբ ավելի խիստ եւ անհամաչափ պատժի նշանակման, ինչը օրակարգային է ՀՀ իրավակիրառ պրակտիկայի համար: Հիշյալ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ համապատասխան հոդվածի սանկցիան կալանք եւ ազատազրկում պատժատեսակներից բացի, այլ պատժատեսակ չի նախատեսում, որպիսի պայմաններում տվյալ անձի նկատմամբ կիրառելի է դառնում միայն ազատազրկումը, ինչն ավելի խիստ պատժատեսակ է, քան կալանքը: Օրենսգրքի ուսումնասիրությունից հետեւում է, որ նման խնդիր առկա է թվով 24 հանցակազմերի դեպքում (Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին, 114-րդ հոդվածի 2-րդ, 235-րդ հոդվածի 1-ին, 268-րդ հոդվածի 1-ին մասեր, 283-րդ հոդված, 296-րդ հոդվածի 3-րդ, 306-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ, 327-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ, 327.1-րդ հոդվածի 1-ին, 327.3-րդ հոդվածի 1-ին, 327.4-րդ հոդվածի 1-ին, 327.6-րդ հոդվածի 2-րդ մասեր, 328-րդ հոդված, 348-րդ հոդվածի 1-ին մաս, 356-րդ հոդվածի 4-րդ մաս, 361-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ, 363-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ, 364-րդ հոդվածի 1-ին, 368-րդ հոդվածի 2-րդ, 368.1-րդ հոդվածի 1-ին մասեր): Ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործով ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանին ոչինչ չի մնում, քան Օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ՝ անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով (Մասնավորապես, Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված այնպիսի բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:):
Վերոհիշյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտնել է, որ օրենսդրի կողմից վերը հիշատակված հանցակազմերի սանկցիաների սահմանման նման իրավակարգավորումը հանգեցնում է դրանց գործնական խնդիրների այնքանով, որքանով դրանցում չի նախատեսվում կալանք պատժատեսակից ավելի մեղմ պատժատեսակ:
Վերոշարադրյալը վկայում է սույն օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
2. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Սույն օրենքի նախագծով նախատեսվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝
«3. Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչեւ ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է:
Նման կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այնպիսի իրավիճակներից,
1. երբ 57-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով չկարողանալով կիրառել կալանք պատժատեսակը, ստիպված էր լինում կիրառել ավելի խիստ պատժատեսակ՝ ազատազրկում՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նշված մարդասիրական նորմի հետապնդած նպատակը, կամ
2. երբ, ղեկավարվելով Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով (ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին) ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործով ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանին ոչինչ չէր մնում, քան Օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ՝ անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով:
Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
7 մարտի 2019 թվականի N 205 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2019 թ. մարտի 14 Երեւան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 205-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:
Հարգանքով` | ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ |