Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առաջին պարբերությունից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնի նշանակված Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը շարունակում է պաշտոնավարել որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող: