Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 5-րդ հոդվածում
ա/ «20 000 դրամ» բառերը փոխարինել «30 000 դրամ» բառերով.
բ/ «5 000 դրամ» բառերը փոխարինել «6 000 դրամ» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության գործունեության եւ ՀՀ կառավարության կողմից ընդունված «Աղքատության հաղթահարման ռազմավարական» եւ Միջնաժամկետ ծրագրերով: Սոցիալական պաշտպանության ոլորտային քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը, աղքատության ընդհանուր գծին եւ սպառողական զամբյուղին հավասարեցնելն է: Օրենքի ընդունման նպատակն է աշխատանքի դիմաց աշխատողների ստացած վարձատրությամբ ապահովել նրանց կենսաապահովման միջոցները:
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության նպատակն է բարձրացնել սոցվարների հարկման շեմը` դրանով իսկ նպաստելով զբաղվածության ստվերից դուրսբերանը: