Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.
«4) լրացել է պարտավորության կատարման` նոտարի կողմից վավերացված գործարքով նախատեսված ժամկետը կամ պարտատիրոջ մոտ նոտարի կողմից վավերացված գործարքի հիման վրա առաջացել է պարտավորության կատարում պահանջելու իրավունք.
5) առերեւույթ չի լրացել օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: