Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 88-րդ հոդվածում՝
1) 2-րդ եւ 2.1-ին մասերի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը եւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթերը կարող են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվել, եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից փաստաթղթերը կարող են ստացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 6-րդ մասից հանել «եւ կնիքով (առկայության դեպքում) հաստատում» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: