Հոդված 1. ««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 5.1 հոդվածի 2-րդ պարբերության բ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել անկանխիկ ձեւով մինչեւ այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ եւ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Սա հանգեցնում է լուրջ խնդիրների եւ դժվարությունների այն պատճառով, որ կանխիկ վճարումների դեպքում քաղաքացիների եւ ջրբաշխների միջեւ հաճախ առաջանում են անճշտություններ՝ կապված վճարման փաստի հետ: Բացի այդ, նման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը գրեթե անհնար է: Ուստի անհրաժեշտ է օրենքով նախատեսել մատակարարված ոռոգման ջրի դիմաց առձեռն որեւէ վճարում կատարելու, գումարը փոխանցելու արգելք:
Տեղեկանք գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են
1. օրենքի նախագիծը
2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը
3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:
Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 3 թերթ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ` ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ