Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-023-26.02.2019,10.04.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 06-ի օրենսգրքի 16914 -րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

«Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի եւ լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն».

Նույն հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝

«2 Լիազոր մարմնի կողմից վարկային գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «վարկավորում», «կրեդիտ», «կրեդիտավորում» բառերի կամ այդ գործունեությունը բնութագրելու համար կամ այդ գործունեության իրականացման նպատակով «փոխառություն», «փող», «դրամ», «փոխառության տրամադրում», «դրամի տրամադրում», «գումար», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», բառերի կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումը իր անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը, գովազդ իրականացնողներին կամ գովազդելուն աջակցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

Սույն մասով նախատեսված արարքը տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով:»:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: