Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-099-11.04.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ նախադասությունում «երեք» բառը փոխարինել «երկու կամ երեք կամ չորս» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասի համաձայն ներկայացված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից՝ սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգում նախատեսված դեպքերում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «կրթական» բառից առաջ լրացնել «կամ միջին մասնագիտական» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում.

1) առաջին նախադասությունում «զորամասում» բառից հետո լրացնել «, որի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի համաձայն իրականացվող վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը» բառերը.

2) երկրորդ նախադասությունում «ամիսը» բառից հետո լրացնել «կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «36 տարեկան» բառերը փոխարինել  «40 տարեկան» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «3-5 տարի» բառերը փոխարինել  «2-5 տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել  «հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում ու 4-րդ մասում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 1-ին կետում «մեկ» բառը փոխարինել  «երկու» բառով.

2) 2-րդ կետում «մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը» բառերը փոխարինել «մինչեւ ընտրված խափանման միջոցը փոխելու կամ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշումը վերացնելու օրվան հաջորդող 30-րդ օրը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերում «զինծառայողը» բառից առաջ լրացնել  «առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «երեք ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 61-րդ հոդվածի 14-րդ մասում «սովորելու հրամանագրված» բառերից առաջ լրացնել  «կամ պետական լիազոր մարմնի պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմի» բառը փոխարինել  «եւ ավագ ենթասպայական կազմերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի  եզրակացությունը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 73-րդ հոդվածի.

1) 6-րդ մասի առաջին նախադասությունում «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով.

2) 7-րդ մասում «սեփականության իրավունքով անհատույց բնակարան» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավում» բառերով, իսկ «իրավունքը» բառից հետո լրացնել «՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ եւ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում օրենքի կարգավորիչ մի շարք հարաբերություններ հստակեցնելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելուց հետո (16.12.2018թ.), նախկին «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք կարգավորումների փոփոխության արդյունքում խնդիրներ են առաջացել պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների եւ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկի ծառայության նշանակման, պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքի նվազեցման, պայմանագրերի կնքման ժամկետների, կադրերի տրամադրության տակ թողնելու, ակտիվ պահեստազորային ծառայության կազմակերպման, զինծառայողների եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ կապված գործընթացներում: Բացի այդ, օրենքը չի նախատեսում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող անձանց 18 տարին լրանալու դեպքում մինչեւ ուսումնառության ավարտը տարկետում տալու (առնվազն 19 տարեկանը լրանալը) եւ ուսումնառությունն ավարտելու հնարավորություն, ինչը որոշակիորեն խնդիր է առաջացնում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների հետ, ինչպես նաեւ ամբողջությամբ հստակեցված չեն տարկետումների կամ ազատումների վերաբերյալ ակտերի վերանայման հետ կապված հարաբերությունները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք է նախատեսվում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող եւ 18 տարին լրանալու օրվա դրությամբ ուսումնառությունը չավարտած անձանց համար՝ մինչեւ 19 տարեկանը լրանալը, նախատեսվում է Կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացում իրավասու պետական մարմնի կողմից քաղաքացու դիմումը մերժելու հնարավորությունը, սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցում է միայն մեկ եղբայրը, իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել՝ եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին (օրինակ՝ առողջական վիճակ, պատվո պահակային վաշտ, նվագախմբեր եւ այլն) պայմանագրային ծառայությունը հրապուրիչ դարձնելու նպատակով հնարավորություն է ընձեռնվում պայմանագիր կնքել նաեւ 2 տարի ժամկետով, վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքը եւ կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետը, հաստիքների կրճատման կամ կադրերի տրամադրության տակ թողնվելու ժամկետը լրանալու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հանգամանք է նախատեսվում նաեւ համապատասխան թափուր պաշտոնի բացակայությունը, պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման (ակտիվ պահեստազոր) պայմանագրի ժամկետը սահմանվում է մեկ տարի, բժշկական մասնագիտական կրթություն ունեցող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո պաշտպանության նախարարության պատվերով ինտերնատուրայի կրթական ծրագրով ուսումնառության գործուղված զինծառայողների կարգավիճակը համապատասխանեցվում է բժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ ինտերնատուրա հրամանագրված կուրսանտների կարգավիճակին, հնարավորություն է ընձեռնվում մատչելի եւ երկարաժամկետ հիպոտեկային վարկավորման ծրագրին ընդգրկվել նաեւ ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու գործընթացը նախատեսվում է իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, իսկ այդ կարգավիճակի շնորհումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, զինծառայողների եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման շրջանակներում վերացվում է թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովությունն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաեւ անհատույց պետական ֆինանսական աջակցության եւ տնամերձ հողամասով ապահովման ձեւերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման, պայմանագրային զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման գործընթացի պատշաճ կազմակերպումը:

7. Այլ տեղեկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ եւ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱ՟ՄՈՒՏ՟ՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱ՟ԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

21 մարտի 2019 թվականի  N   296    - Ա


«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավա՟րու՟թյունը   ո ր ո շ ու մ   է.

1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա՟տա՟րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ Հայաս՟տա՟նի Հանրապետ՟ության կառավա՟՟րու՟թյան օրեն՟սդրական նախա՟ձեռ՟նությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախա՟ձեռ՟նու՟թյունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժո՟ղով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
 2019 թ. ապրիլի 2
        Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրա՟պե՟տության Ազգային ժողով է ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կա՟տա՟րելու մասին» Հայաս՟տա՟նի Հան՟րապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նա՟խագծին կից ներկայացվում են օրենքի նա՟խագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդ՟վածների մասին տեղ՟ե՟կանքը, Հայաստանի Հանրապետության պե՟տական բյուջեի եկա՟մուտների էական նվազեց՟ման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրա՟պետության կառավարու՟թյան եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վե՟րա՟բերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 21-ի N 296-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նա՟խագիծը Հա՟յաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապե՟տու՟թյան կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
 
Հարգանքով`
 ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ