Հոդված 1. «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24-ը հոկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-250) 2-րդ հոդվածում`
1. 4-րդ կետում «Առեւտրային պալատ» բառերը փոխարինել «Առեւտրի պալատ» բառերով:
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով`
«5. ՀՀ ԱԱՊ-ը կարող է ունենալ պատվավոր անդամներ, որոնց կարգավիճակը սահմանվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ: ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին կարող են մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի`
1. 1-ին կետի «թ)» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների եւ ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ձեւավորմանը եւ ամրապնդմանը.»:
2. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժ)» ենթակետով`
«ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են միջնորդ դատարան:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի զ) կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում `
1. 1-ին կետում «երեք տարին» բառերը փոխարինել «հինգ տարին» բառերով:
2. 3-րդ կետի «բ)» ենթակետում «երեք տարի» բառերը փոխարինել «հինգ տարի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`
1. 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «ը)», «թ)» եւ «ժ)» ենթակետերով`
«ը) որոշում է կայացնում պալատին կից միջնորդ դատարանի ստեղծման մասին.
թ) որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություն ստեղծելու մասին.
ժ) պալատի նախագահի կողմից սույն օրենքի եւ պալատի կանոնադրության պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ պալատի նախագահին անվստահություն հայտնելու մասին:»:
2. հոդվածը լրացնել նոր կետերով` հետեւյալ խմբագրությամբ.
«8. ՀՀ ԱԱՊ նախագահությունը`
ա) հաստատում է ԱԱՊ-ին եւ ՀՀ ԱԱՊ-ին կից միջնորդ դատարանների կանոնադրությունները, վեճեր քննելու եւ լուծելու կանոնները` օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահության կողմից կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում որոշում է կայացնում տվյալ ԱԱՊ-ի նախագահին եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ:
ԱԱՊ-ի նախագահի եւ (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու հարցը կարող է դրվել «Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ժամկետում մեկ անգամ:
9. ԱԱՊ-ի նախագահությունը, որի նախագահի եւ (կամ) նախագահության վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 4-րդ կետի ժ) ենթակետով եւ (կամ) 8-րդ կետի բ) ենթակետով սահմանված որոշումը, պարտավոր է երկու ամսվա ընթացքում, որոշման կայացման օրվանից սկսած, հրավիրել պալատի արտահերթ համագումար նախագահի եւ (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով:
Սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված ընթացակարգով ընտրված նախագահի եւ (կամ) նախագահության լիազորության ժամկետը գործում է մինչեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ժամկետում հերթական համագումարի գումարումը:»:
«Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ փոփոխությաններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակաուղղված է ձեռնարկատիրության աջակցության գործում առեւտրաարդյունաբերական պալատների դերի ամրապնդմանը, նրանց կողմից մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնմանը, կառավարման համակարգի հետագա բարելավմանը : Օրենքի նախագծի մշակումը ներառված է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկում:
Օրենքի նախագծի 1-րդ հոդվածով նախատեսվել է նոր դրույթ, որով կարգավորվում է պալատների պատվավոր անդամների ընտրության կարգը եւ սահմանվում է նրանց իրավունքների շրջանակները: Ըստ առաջարկվող լրացման` ՀՀ ԱԱՊ-ի պատվավոր անդամները ՀՀ ԱԱՊ-ի որոշումների ընդունման գործընթացին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով եւ նրանց կարգավիճակը որոշվում է ՀՀ ԱԱՊ-ի կանոնադրությամբ:
Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ընդլայնվել է պալատներին վերապահված գործառույթների շրջանակը: Նախատեսվել է պալատների կողմից աջակցության ցուցաբերում անդամ հանդիսացող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին` ապրանքների եւ ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության ձեւավորման եւ ամրապնդման հարցերում: Մարզային պալատների կայացման եւ դրանց դերի ամրապնդման նպատակով նախագծի նույն հոդվածում կատարվել է համապատասխան լրացում, որով մարզային պալատներին վերապահվում է իրավասություն իրենց կից միջնորդ դատարաններ ստեղծելու մասով:
Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվել է պալատների բարձրագույն մարմինների ընտրության ժամկետը սահմանել հինգ տարի: Նույն հոդվածով ՀՀ ԱԱՊ-ի նախագահությանը իրավունք է վերապահվում ՀՀ ԱԱՊ-ի համագումարին մասնակցելու համար ԱԱՊ-ների պատվիրակության թվաքանակի որոշումը` իրեն կողմից սահմանված կարգով:
Պալատների նախագահության դերի եւ պալատների կառավարման մարմինների պատասխանատվության աստիճանի բարձրացման նպատակով օրենքի նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվել է պալատի նախագահության կողմից համապատասխան պալատի նախագահին, ինչպես նաեւ ՀՀ ԱԱՊ-ի նախագահության կողմից համապատասխան ԱԱՊ-ի նախագահին եւ (կամ) նախագահությանը` նրանց կողմից պալատի կանոնադրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում, անվստահություն հայտնելու դրույթ: Պալատների նախագահությանը վերապահվում է իրավասություն` որոշում կայացնելու իրենց կից միջնորդ դատարաններ ստեղծելու, ինչպես նաեւ հանրապետության սահմաններից դուրս պալատի ներկայացուցչություններ հիմնելու մասին: Պալատներին կից միջնորդ դատարանների կանոնադրությունների եւ վեճեր լուծելու կարգի հաստատման լիազորությունը վերապահվում է ՀՀ ԱԱՊ-ի նախագահությանը: