Armenian ARMSCII Armenian
Պ-0821-15.08.2003-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենք ի (28 դեկտեմբերի 2001թվականի, ՀՕ-293, այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածի «տասնհինգօրյաժամկետում» բառերը փոխարինել «մեկշաբաթյաժամկետում» բառերով։

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի «ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը» բառերը փոխարինել «կեսից ավելին» բառերով։

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի՝

1) «անդամների ընդհանուր թվի» բառերը փոխարինել «նիստին ներկա անդամների» բառերով.

2)1-ին մասից հետոլրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Եթերային հաճախություններ հատկացնելու, արտոնագիր տալը մերժելու, տրված արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու, սույն օրենքը խախտելու համար տույժեր կիրառելու, ինչպես նաեւ հեռարձակողների գործունեությանն առնչվող ցանկացած որոշում Ազգային հանձնաժողովըկայացնում է հանձնաժողովիանդամների ընդհանուր թվի ձայներիերկու երրորդով։»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանըհաջորդող տասներորդ օրվանից։