Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-283-29.04.2004,01.03.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» (ՀՕ-61) ՀՀ օրենքում հանել 4-րդ հոդվածի 3-րդ կետի ժ/ ենթակետը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի ը) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ը) ոչ արդյունաբերական ձեռնարկություն է եւ տվյալ տարվա որեւէ պահին ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման եւ վաճառքի գների առավելագույնով):»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի բ/ ենթակետը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: