Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-283-29.04.2004,01.03.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» (ՀՕ-61) ՀՀ օրենքում 4-րդ հոդվածի 3-րդ կետի ժ/ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ 3-րդ կետը լրացնել նոր ի) ենթակետով.

«ժ) այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում է պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժին:

ի) Սույն կետի «թ» եւ «ժ» ենթակետերում սահմանված դեպքերում օրենքով սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու նպատակով մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացված լինելու ժամանակ պարզեցված հարկ վճարող է համարվում առաջինը դիմում ներկայացրած անձը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ը) ոչ արդյունաբերական ձեռնարկություն է եւ տվյալ տարվա որեւէ պահին ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման եւ վաճառքի գների առավելագույնով):»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: