Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0322-28.02.2019,15.04.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.

«3. Կենտրոնական ռեգիստր վարող մարմինը ապահովում է ռեգիստրում առկա անձնական տվյալների հասանելիությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավաբանական անձանց:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: