Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0327-28.02.2019,15.04.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀO-177 oրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1 հոդվածով ՝

«Հոդված 3.1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀԴԱՆԻՇԵՐԸ

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության խորհրդանիշերն են դրոշը, զինանշանը եւ օրհներգը:

2. Դրոշի եւ զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաեւ դրանց նկարագրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների բանավոր ծանուցման մասին արձանագրության եւ մարդու՝ ազատությունից զրկման հետ կապված իրավունքների մասին գրավոր ծանուցման ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մաս.

Ոստիկանության կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ փոխանցվում են օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում: Ոստիկանությունն ապահովում է էլեկտրոնային շտեմարանների հասանելիությունը՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինների համար՝ իրենց լիազորությունների շրջանակում տեղեկատվությունն օգտագործելու նպատակով, բացառությամբ Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ պարունակող շտեմարանների, որոնցում ներառված տեղեկությունները կարող են տրամադրվել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.

«Ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը, պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաեւ կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանվում է ոստիկանության պետի կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝

1) «ա» ենթակետում «հետախուզական» բառից հետո լրացնել «աշխատանքներ» բառը,

2) «գ» ենթակետում «ուղեկցում» բառից հետո լրացնել «եւ պահպանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը (ձեւը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

«4) ստեղծել եւ վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման եւ վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հրազենի, հրազենի պահեստամասերի, սարքավորումների, օժանդակ միջոցների եւ ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: