Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) ստանալ նույնականացման քարտ՝ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 4-րդ մասում «իրավունք ունի» բառերից հետո լրացնել «ամսվա ընթացքում» բառերը, իսկ «երեսնապատիկի» բառը փոխարինել «վաթսունապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «անվտանգությունն» բառը փոխարինել «անվտանգությունը կամ մերձավոր ազգականների հետ կապն» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «վաթսունապատիկի» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին նախադասությունից «, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի,» բառերը հանել.
2) վերջին նախադասությունում «Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը» բառերը փոխարինել «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 95-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Բուժական ուղղիչ հիմնարկում կամ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական այլ հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի միջոցի կիրառումը հետաձգվում է մինչեւ բուժման ավարտը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 108-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը պահվում է մենախցում: Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:»:
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: