Armenian ARMSCII Armenian
Կ-051-11.03.2019,15.04.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.
 
«15) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523  ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000  ծածկագրերի)  «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման  յուրաքանչյուր տոննայի համար (մինչեւ մեկ տոննայի համար տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ) բազային տուրքի 14-ապատիկի չափով»:
 
 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող  տասներորդ օրը եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը: