Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
10. | ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրերի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման | ԿՄ |
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն պահանջը չի տարածվում Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետով նախատեսված դեպքի վրա:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը: